≈5-10 աշխ. օր
1կգ /6000 ֏
2000 ֏
Անհատական սակագնի հարցում
Եթե հաճախ եք ուղարկում կամ պատրաստվում եք առաքել մեծ քանակությամբ ծանրոցներ, կարող եք դիմել անհատական սակագին ստանալու համար զանգահարելով` 060 616-616:
Մոտեցրեք ծանրոցը մեր սպասարկման սրահներից մեկը (բացառությամբ Էլիտ Պլազա սրահի, Խորենացի 15)։ Տրամադրեք Ձեր «Գլոբբինգ» էջի տվյալները, իսկ եթե չունեք՝ գրանցվեք տեղում` պարզ և արագ։ Մեր աշխատակիցը Ձեր ներկայությամբ կզննի և անվճար կփաթեթավորի կամ, անհրաժեշտության դեպքում, կվերափաթեթավորի ծանրոցը։ Ձեր ծանրոցը տեղում կկշռվի։ Մենք կառաքենք ծանրոցը ԱՄՆ-ում գտնվող մեր պահեստ, որտեղից ծանրոցը կփոխանցվի ԱՄՆ ներքին առաքման առաքիչին։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։ Ծանրոցը մեր ԱՄՆ պահեստում կարող է մնալ մինչև 1 շաբաթ։
Ծանրոցը մեր ԱՄՆ պահեստից այլ ԱՄՆ հասցե առաքելու դեպքում հնարավոր է ավելանա ԱՄՆ-ի ներքին առաքման արժեքը: Այս դեպքում հնարավոր է նաև փոխվի առաքման ժամկետը` կախված առաքման հասցեից։
Ի դեպ, մենք կարող ենք միջնորդել, որպեսզի ներքին առաքման ծառայություն մատուցող ընկերությունը հավելյալ վճարի դիմաց հանձնի փաթեթը ստացողի ստորագրությամբ՝ լրացուցիչ ապահովության համար։
Ապրանքի քաշը կլորացվում է վերև՝ մինչև 1 կգ 6000 դրամ առաջին 1 կգ-ի համար, իսկ դրանից հետո կլորացումը կատարվում է մինչև վերևի 500 գրամ: ՀՀ-ից ԱՄՆ ծանրոցների առաքման արժեքը հաշվարկվում է իրական և ծավալային քաշերից առավելագույնով։
Օրինակ՝
0,8 կգ բեռի առաքումը կարժենա 8000 դրամ։
6000 դրամ (1 կգ-ի արժեք) + 2000 դրամ (ֆիքսված վճար) = 8000 դրամ։
1,2 կգ բեռի առաքումը կարժենա 11000 դրամ։
6000 դրամ (1 կգ-ի արժեք) +3000 դրամ (0,2 կգ-ն կլորացված 0,5 կգ-ի) +2000 դրամ (ֆիքսված վճար) = 11000 դրամ։
Եթե բացակայում է անվճար վերադարձի պիտակը (return label), ԱՄՆ ներքին առաքման համար անհրաժեշտ կլինի վճարել լրացուցիչ։
«Globbing» ընկերությունը պատասխանատվություն է կրում ապրանքերի համար մինչև ԱՄՆ-ի ներքին փոխադրող ընկերությանը հանձնելը։ Հանձնելուց հետո ողջ պատասխանատվությունն անցնում է փոխադրող ընկերությանը (UPS, USPS, FEDEX)։ Եթե ծանրոցը վնասվել է կամ կորել, «Globbing» ընկերությունը կարող է հայտ բացել միայն UPS ընկերությանը հանձնած ծանրոցների համար։ Հայտ բացելու համար հարկավոր է ինվոյս, վնասված ապրանքի նկար, բանկային տվյալներ։
Այն ապրանքները, որոնց արժեքը կազմում է $800 և ավելի, մաքսազերծվում են ԱՄՆ-ում։ Նաև պետք է ներկայացնել առևտրային հաշիվ-ապրանքագիր (commercial invoice)։ Մաքսավճարի հաշվարկն իրականացվում է կոնկրետ ապրանքատեսակի համար՝ կախված գնից, քանակից, արտադրման երկրից։ $2,500 գերազանցող ապրանքների համար պարտադիր է նաև ստացող անձի կողմից լիազորագրի, SSN (social security number) կամ EIN (employer identification number) համարի տրամադրումը ԱՄՆ-ում գտնվող բրոքերներին, քանի որ ապրանքի ձևակերպումը և հայտարարագրումը պետք է կատարվի այլ ընթացակարգով, ինչպես նաև նման գումարի դեպքում պարտադիր առաջանում է մաքսատուրք, որը կարող է տատանվել 1.5-35% դրույքաչափով։ Եթե հաճախորդը արտահանում է ապրանքը մեծ քանակությամբ կամ վաճառելու նպատակով՝ անհրաժեշտ կլինի հաշիվ ապրանքագիր (invoice)։
1. Ալկոհոլային խմիչքներ, օծանելիք:
2. Պայթունավտանգ, հրավտանգ, դյուրավառ, քիմիական նյութեր (թունաքիմիկատներ):
3. Զենք և զինամթերք:
4. Թանկարժեք մետաղներ:
5. IQOS, ծխախոտ։
6. Փաստաթղթեր (եթե բնօրինակը չի), արժույթ, արտարժույթ, արժեթղթեր (ներառյալ՝ վիճակախաղի տոմսեր):
7. Կենդանիներ (կաշի, մորթի և այլն), բույսեր:
8. Ռադիոակտիվ պարագաներ, դեղամիջոցներ:
9. Բուրդ:
10․ Նկարներ (մշակութային արժեք ներկայացնող)։
11․ Արագ փչացող սննդամթերք։
12․ Տեխնիկա (լիթիում-իոնային մարտկոցներ և մարտկոցներ պարունակող)։