
Ստացեք հասցե
Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականացնում առաքում ՀՀ։ Հազվադեպ, նույնիսկ եթե իրականացվում է առաքում, արժեքը շատ թանկ է, իսկ ժամկետները՝ շատ երկար։ Գլոբբինգը տալիս է ձեզ գլոբալ հնարավորություններ՝ լիարժեք օգտվելու օնլայն գնումների բոլոր առավելություններից և կատարելու գնումներ ամբողջ աշխարհից՝ օգտագործելով 8 երկրների անվճար հասցեները․ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա, Հունաստան և ՌԴ։
Պատվիրեք օնլայն ինչ ուզեք
Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի տրամադրած համապատասխան առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութներից, որտեղից ինքնուրույն չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։


Ստացեք ձեր պատվերները որտեղ ցանկանում եք
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից` մեր 150+ ինովացիոն լոքերների ամենամեծ ցանցից ու գերժամանակակից սպասարկման սրահներից կամ օգտվել մեր «Տուն առաքում» ծառայությունից։